Մասիսում կնոջ և դստեր դիերը հայտնաբերել է աշխատանքից վերադարձած ամուսինը. ՔԿ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. 2022թ. հունվարի 11-ին Մասիս քաղաքի բնակիչը աշխատանքից տուն վերադառնալով՝ լոգարանում հայտնաբերել է 1975թ. ծնված կնոջ և 1995թ. ծնված դստեր դիերը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մոր և դստեր մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արարատի մարզում` Մասիս կայարանի շենքերից մեկում, հայտնաբերել են մոր և դստեր դիերը
Մասնավորապես, 2022թ. հունվարի 11-ին՝ ժամը 15:50-ին, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մասիս քաղաքի Մասիս կայարան Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակարանում գազի արտահոսքից երեխա է մահացել:
Նախնական տվյալներով՝ տղամարդը աշխատանքից տուն վերադառնալով, հիշյալ հասցեում գտնվող իր տան լոգարանում հայտնաբերել է 1975թ. ծնված կնոջ և 1995թ. ծնված դստեր դիերը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: