ՄԻՊ–ը գաղտնի, կիսափակ տեղեկանքներ է ուղարկել ՊՆ. ինչ մանրամասներ հայտնեց Թաթոյանը դիրքերից

Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ. Արխիվային լուսանկար
Թաթոյանի խոսքով`հայկական կողմն ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խախտումների և հանցագործությունների բոլոր ապացույցները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գաղտնի ու կիսափակ տեղեկանքներ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն և այլ համապատասխան մարմիններ։ Տեղեկությունը Թաթոյանը հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Դիրքերում կան խնդիրներ, դրանք արձանագրել ենք։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք բոլոր հարցերը, իրականացնում ենք մոնիտորինգային այցեր։ Դիրքերում առկա խնդիրները նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության հարց է։ Վերջերս Սյունիքի մարզ այցելություն էինք կատարել ու մեծածավալ տեղեկանքներ եմ ներկայացրել ՊՆ, ինչպես նաև համապատասխան այլ մարմիններ»,– նշեց Թաթոյանը։

ՀՀ ՄԻՊ–ը շեշտեց, որ դիրքերում խնդիրները տարբեր են` կան քաղաքական, ռազմական հարցեր, իսկ տեղեկանքներն ուղարկվել են գաղտնիության սկզբունքով, ինչպես նաև կիսափակ։
Նա ընդգծեց, որ վերհանվել են ոչ միայն դիրքերի կահավորմանը, այլև զինվորների բարոյահոգեբանական վիճակին վերաբերող հարցեր։
ՀՀ ՄԻՊ–ը տեղեկացրեց նաև, որ արտահերթ զեկույցներ է պատրաստում Ադրբեջանի կողմից հայատյացության և այլատյացության քաղաքականության, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ:
«Բավական է, չի կարելի». Թաթոյանը ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը սխալ է համարում
«Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը շոշափում է բոլոր ոլորտները՝ սպորտից մինչև մշակույթ։ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո հպարտությամբ հայտարարում էր, որ մեծացել է մի սերունդ, որը ատելություն է տածում թշնամու` հայի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը վերջ չունի, որովհետև հենց դա սնուցվում է իշխանության կողմից, այն հնարավորություն է տալիս այդ երկրի ղեկավարությանը մնալ իշխանության ղեկին»,- ասաց Թաթոյանը։
Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքում են. Թաթոյան
Նրա խոսքով` հայկական կողմն ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խախտումների և հանցագործությունների բոլոր ապացույցները: Այդ տվյալներն էլ ընկած են լինելու արտահերթ զեկույցի հիմքում։