ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ինչպես են հայ խաղաղապահներն Ալմաթիում օգնում վերադառնալ կյանքի բնականոն հունի

Հայ խաղաղապահները հսկողության տակ են վերցրել առանցքային ենթակառուցվածքային օբյեկտը։
Sputnik
Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանումներն օգնում են կարգավորել կյանքն ու բնականոն հունի անցնել։
Հայ խաղաղապահները հսկողության տակ են վերցրել առանցքային ենթակառուցվածքային օբյեկտը։ Մասնավորապես, նրանց հիմնական խնդիրներից մեկը ահաբեկիչների կողմից տեղի ջրատարի թունավորումը թույլ չտալն է։ Բացի այդ, հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի գործարանը, որը հաց է մատակարարում ամբողջ քաղաքին:
Հայտնել էինք, որ ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր հայտարարել էր` ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: