Sputnik Արմենիայի տրամադրության տակ է հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հունվարի 11–ի էսկալացիայի տեսանյութը։
Դատելով կադրերից՝ ի պատասխան սադրանքի` հայկական հրետանային ստորաբաժանումները հարված են հասցրել ադրբեջանական զինուժի զինամթերքի պահեստին։
Արդյունքում պայթեցրել են այնտեղ պահվող արկերը, և խոշոր հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր։ Այսօր ՊՆ–ն տեղեկացրեց, որ հայկական կողմը ևս մեկ զոհ ունի։