ՀՀ իշխանության խաղաղ օրակարգն ապարդյուն է, կամ քովիդը «մահացավ», կեցցե պատերա՞զմը
COVID-19 համավարակին կարծես փոխարինելու է գալիս աշխարհում կուտակված խնդիրների «լուծման» հին ու փորձված միջոցը։ Ավելի մանրամասն ընթերցեք Sputnik Արմենիայի սյունակագրի նյութում։
Sputnik«Կորոնավիրուս» անվանումով նախագիծը սկսում է վատ աշխատել, այն ավելի ու ավելի շատ ջանքեր է պահանջում մարդկանց լայն շրջանակներում առաջ մղելու համար։ Այդ «ծրագիրը», որը երկու տարի լարվածության մեջ էր պահում ամբողջ աշխարհին, ըստ ամենայնի, աստիճանաբար կորցնում է իր սրությունը, չնայած նոր շտամների հայտնաբերմանը: Պատահական չէ, որ նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը խոստովանել է, որ ժամանակն է վերջ տալ կորոնավիրուսին, հաղթահարել համավարակը։
«Մենք պետք է հաղթահարենք այս համավարակը 2022 թվականին», - ասել է մոլորակի գլխավոր սանիտարական բժիշկը:
Միլիարդատեր Բիլ Գեյթսը, որի հիմնադրամը ֆինանսավորում է ԱՀԿ-ն, իր հերթին կանխատեսում է, որ «Օմիկրոնի» ալիքից հետո հիվանդացությունը կնվազի, ու կորոնավիրուսը հնարավոր կլինի «սեզոնային գրիպի» պես բուժել:
Ըստ էության, գլոբալ սոցիալ-քաղաքական փորձն արդեն գործնականում ցույց տվեց, թե ինչպես են մարդիկ արձագանքում իրենց իրավունքների խիստ սահմանափակումներին, պատրաստ են արդյո՞ք հրաժարվել ազատությունից հանուն առողջության ապահովման երաշխիքների (ոչ 100%-անոց)։ Ամեն ինչ այնքան էլ հարթ չէր, նույնիսկ առաջադեմ երկրներում, որտեղ ընդհանուր առմամբ մարդիկ հակված են կատարել իրենց իսկ ընտրած իշխանության կամքը, եղել են ու շարունակում են տեղի ունենալ կորոնավիրուսային սահմանափակումները չեղյալ հայտարարելու պահանջով բողոքի ակցիաները։
Այդ սահմանափակումների արդյունավետությունը լուրջ հարցեր է առաջացնում։ Կանխատեսումները, թե քովիդը սարսափելի արագ «կհնձի» մարդկությանը, չեն իրականացել, և մինչ այժմ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այլ, ավելի լուրջ հիվանդություններից մարդիկ ավաղ շատ ավելի հաճախ են մահանում։
23 դեկտեմբերի 2021, 00:24
Պատահական չէ, որ ԱՄՆ-ի առաջնորդ Ջո Բայդենը, որը, հավանաբար, նույնպես հոգնել է «քովիդախառնաշփոթից», հանգստության կոչ է արել բոլորին՝ խորհուրդ տալով խուճապի չմատնվել «Օմիկրոն» նոր շտամի պատճառով։ Թեպետ դեռ բոլորովին վերջերս ամերիկյան դեմոկրատները, որոնց նա ներկայացնում է, դաժանորեն հարձակվում էին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ նրան մեղավոր համարելով COVID-19-ի դեմ պայքարի ձախողման համար:
Թրամփն այն ժամանակ որոշել էր քովիդի պատմությունն օգտագործել Պեկինի դեմ, որի հետ հարաբերությունները սրվել էին՝ համառորեն նոր հիվանդությունն անվանելով «չինական վիրուս»։ Իսկ Սպիտակ տան աշխատակիցներից մեկն այդպես էլ անվանել էր հիվանդությունը «Կունգ-ֆու-գրիպ»։ Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն հետաքննություն է անցկացնում ճշտելու համար՝ արդյո՞ք Չինաստանը միտումնավոր է տարածել վարակն ամբողջ աշխարհում։ Ու եթե այդ վարկածը հաստատվի, ապա ՉԺՀ-ի համար դա լուրջ հետևանքներ կունենա: Ի դեպ, Բայդենը, գալով իշխանության, շարունակել է այդ գիծը՝ հետախուզության աշխատակիցներին կոչ անելով կրկնապատկել COVID-19-ի ծագումը հետաքննելու ջանքերը, ներառյալ ՉԺՀ-ում լաբորատորիայից վիրուսի արտահոսքի վարկածը:
Ի պատասխան Պեկինը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները և նախազգուշացրել է Վաշինգտոնին «զուտ գիտական հարցը» չքաղաքականացնել։ Իսկ 2021 թվականի ամռանն ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակը հրապարակել էր գաղտնազերծված զեկույցի գլխավոր եզրակացությունները՝ ընդունելով, որ ՉԺՀ-ն չի մշակել վիրուսը որպես կենսաբանական զենք, չինացի պաշտոնյաները նախքան վարակի առաջին օջախների առաջացումը վիրուսի մասին տեղեկություններ չեն ունեցել:
Եվ ինչ հետևանքների հանգեցրին ԱՄՆ-ի սպառնալիքները։ Ոչ մի: Չինաստանին հաջողվեց զերծ մնալ մեղադրանքներից՝ պարտիայում ոչ ոքի խաղալով։ Հիմա Պեկինը, որպես «իմաստուն կապիկ» (ոչ, համեմատությունը կապված չէ կենդանիների աշխարհի հետ, այլ բացառապես Չինաստանի խորհրդանիշի), իրեն շատ զուսպ է պահում ու հետևում է երկու «վագրերի»՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի պայքարին։ Ժամանակը ցույց կտա, թե ինչի կհանգեցնեն Ռուսաստան-ԱՄՆ և Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունները, հատկապես ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի կողմից ներկայացված վերջնագրի համատեքստում։ Չէ որ, ինչպես նշվում է հայտնի արտահայտության մեջ, որը հաճախ վերագրվում է Օտտո ֆոն Բիսմարկին, «Ռուսաստանը երբեք այնքան ուժեղ չի լինում, որքան թվում է, բայց այն երբեք այնքան թույլ չի լինում, որքան կցանկանայինք»։
Ըստ էության, համավարակին, որը լուրջ տնտեսական ճգնաժամ է առաջացրել գրեթե ամբողջ աշխարհում, կրկին փոխարինելու է գալիս աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների թեժ փուլը: Ճիշտ է, արդեն 2022-ի հունվարի առաջին օրերին հինգ միջուկային տերությունների առաջնորդները (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) միջուկային պատերազմը կանխելու և սպառազինությունների մրցավազքը թույլ չտալու մասին համատեղ հայտարարություն արեցին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն ակնհայտորեն մտադիր չեն հակամարտել միմյանց հետ, այն էլ՝ միջուկային զենքի կիրառմամբ, սակայն տարբեր տարածաշրջաններում Պեկինի Օլիմպիադայի տարում հիբրիդային պատերազմ է ընթանալու:
Այս ամենի մեջ
Հայաստանին ամենաշատը հետաքրքրում է Անկարայի պահվածքը։ Երևանը մտադիր է արդեն հունվարի 14-ին այդ երկրի հետ պաշտոնական խաղաղ երկխոսություն սկսել։
Չնայած Թուրքիայի հավակնոտ ծրագրերի մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վստահ հայտարարություններին, իրավիճակն այնտեղ այնքան էլ բարենպաստ չէ։ 2021-ի վերջը բավականին լարված էր իշխանության համար, նրանք փորձում էին ինչ-որ կերպ կանխել ազգային արժույթի սրընթաց անկումը։ Ընդդիմությունը խոսում էր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որն անմիջապես մերժվեց Էրդողանի կողմից։ Խոստովանենք, որ միայն լիրայի անկումով թուրքական սուլթանի ռեժիմը չի տապալվի։ Ներկայիս ղեկավարությանը հանելու համար միանգամից մի քանի գործոնների համադրություն է հարկավոր՝ գնաճ և, որպես հետևանք, ներքին խռովություններ, ռազմաքաղաքական ձախողումներ արտաքին ճակատում (մասնավորապես՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում), և «սև կարապի» գործոնը։ Ահա այդ ժամանակ Էրդողանը հաստատ անդունդը կգլորվի։
Վերլուծաբանները միաբերան պնդում են, որ սուլթանին հարված է հասցվել Ղազախստանում, որտեղ ՀԱՊԿ-ի միջամտությունը խորտակեց Անկարայի ծրագրերը կապված «Մեծ Թուրանի» կառուցման հետ։ Այո, թուրքերը դժգոհ են։ Ավելի համառ են հնչում հայտարարություններն այն մասին, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը պետք է միացյալ զինված ուժեր ստեղծի։
Սակայն, մեծ հաշվով, Էրդողանը, որի ձգտումները Կենտրոնական Ասիայի սահմաններից դուրս են, Ղազախստանում միայն կսմթոց ստացավ։ Արցախում ու Հայաստանի սահմանին իրավիճակի սրումը թուրքերի միանգամայն կանխատեսելի պատասխանն էր։ Ավելին, արձագանքներ են լսվում նաև Սիրիայից, որտեղ Իդլիբի շրջանում թուրքոմանները գրոհ են սկսել կառավարական բանակի դեմ։
Զուգահեռաբար Թուրքիան շարունակում է տարածաշրջանային խաղերը, գնալով ավելի ակտիվորեն փորձում է երկխոսություն հաստատել արաբական երկրների, ինչպես նաև Իսրայելի հետ։ Հասկանալի է, որ թուրք-իսրայելական տանդեմը գործելու է Իրանի դեմ, որը «միջուկային գործարքի» վերականգնման և պատժամիջոցների չեղարկման բանակցությունների եզրափակիչ փուլ է դուրս եկել։
Միջուկային համաձայնագրի գործողության վերսկսումն ու սահմանափակող միջոցների վերացումը թույլ կտան Թեհրանին շունչ քաշել և ուժեղացնել դիրքերը միջազգային ասպարեզում: Այս համատեքստում հատկանշական է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի առաջիկա այցը Մոսկվա։ Այդ այցը, Թեհրանի հաշվարկներով, պետք է շրջադարձային դառնա երկկողմ հարաբերություններում:
Ամենայն հավանականությամբ, իրանական իշխանությունը կսկսի հարվածներ հասցնել հենց «Մեծ Թուրան» նախագծին՝ խոչընդոտելով տարածաշրջանում Անկարայի ուժեղացմանը։ Այդ դեպքում պետք է ավելի հզոր բռնկում ակնկալել թե՛ Սիրիայում, թե՛ Լիբանանում։ Ի դեպ, զարմանալի է, որ Լիբանանում մինչ օրս համեմատաբար հանգիստ է։ Բայց դեռևս։ Մինչև հերթական «զոդողի» հայտնվելը, որը, ինչպես հիշում եք, Բեյրութի կեսը գետնին հավասարեցրեց։
Ինչ վերաբերում է բուն
Հայաստանին, ապա սահմանին իրավիճակը պարբերաբար թեժանալու է, չնայած գործող ղեկավարության անվերջ «մանտրաներին»՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաշտվելու պատրաստակամության մասին։ ՀՀ իշխանությունը ոչ մի տեղ չի փախչի համաշխարհային միտումներից և պետության պաշտպանունակության և արժանապատիվ դիմադրության բարձրացման փոխարեն «խաղաղ օրակարգն» առաջ մղելու ապարդյուն ճիգերը միայն ֆիասկոյի կհանգեցնեն։ Ցավալի է, բայց փաստ է։ Փաշինյան-ՀՀՇ-ական ռեժիմին չի հաջողվի օգտվել նույնիսկ տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր թուլացումից։