ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսն էնդեմիկ է դառնում

Արխիվային լուսանկար
ԱՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ վիրուսը մի երկրի համար չի կարող էնդեմիկ դառնալ, եթե մյուսներում համավարակը շարունակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Sars-Cov-2 վիրուսն աստիճանաբար էնդեմիկ է դառնում, դա դեռ տեղի չի ունեցել, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիտարկում է իրադրության զարգացման տարբերակները։ Ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն, հատնում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակվելու 2 դեպք է հայտնաբերվել
Էնդեմիկ է համարվում հիվանդությունը, որը սովորական է ցանկացած տարածաշրջանի համար, մշտապես առկա է տեղի բնակիչների շրջանում: Էնդեմիկ կարող են լինել նաև վարակները, որոնց հարուցիչները մշտապես գտնվում են որոշակի վայրում:

«Այս վիրուսը գտնվում է էնդեմիկ դառնալու ճանապարհին։ Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Բայց հիմա մենք համավարակի մեջտեղում ենք ու տարածման մակարդակը, ինտենսիվությունը, ինչպես նաև հիմնական բժշկական ծառայությունների վրա նոր վարակվածությունների ազդեցության մակարդակը, հոսպիտալացման մակարդակը շատ կարևոր են... Այնպես որ, վարակը էնդեմիկ դառնալու ճանապարհին է, բայց մենք դեռ դրան չենք հասել», - ասել է փորձագետը:

Վան Կերկխովեն ընդգծել է, որ ԱՀԿ-ն դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ՝ կապված «Օմիկրոն» շտամի առաջացման հետ, որը շատ երկրներում արդեն «Դելտայից» շատ է տարածվել։
«2022-ին համավարակը կավարտվի, եթե…». ԱՀԿ
«Վիրուսը զարգանում է։ Իսկ «օմիկրոնն», ամենայն հավանականությամբ, վերջին շտամը չէ։ Այնպես որ, մենք անկանխատեսելիության տարրի հետ գործ ունենք։ Մենք չունենք այն կանխատեսելիությունը, որն ունեն գրիպը, տիպիկ սեզոնային հիվանդությունները։ Բայց մենք, հնարավոր է, դրան գանք», - ավելացրել է նա։
2022 թվականը պետք է դառնա կորոնավիրուսի հաղթահարման տարի. ԱՀԿ տնօրեն
ԱՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ վիրուսը մի երկրի համար չի կարող էնդեմիկ դառնալ, եթե մյուսներում համավարակը շարունակվի։