ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Հեռագրում նշված է.
«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:
Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:
Բանաստեղծի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Ռազմիկ Դավոյանը մահացել է այսօր։ Հուլիսին նա կդառնար 82 տարեկան։