Տեղումները մի երկու օրով կհեռանան. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 13-14-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում ձյան տեսքով:
Տեղեկացվում է, որ քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում ևս հունվարի 11-12-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի13-ին, 14-ին սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում հունվարի 11–ի գիշերը գրանցվել է 1-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի նույնքան տաքություն։
Երևանի ու Ակտաուի միջև չվերթերը վերսկսվում են