«Քաղաքացիական պայմանագիրը» ԿԲ փոխնախագահի պաշտոնում անկուսակցական թեկնածու է առաջադրել

Молодой человек проходит мимо здания Центрального Банка Армении
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեկնածուին ներկայացրեց Գևորգ Պապոյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Հովհաննես Վահանի Խաչատրյանի թեկնածությունը։ Տեղեկությունն այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից առաջ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս
ՔՊ–ն փոխում է ԱԺ կանոնակարգը. Արթուր Ղազինյանի չընտրվելու հարցը կլուծվի այլ ճանապարհով
Նա նշեց, որ Խաչատրյանն ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, ապա սովորել կառավարման ակադեմիայում, Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում, Հարվարդի բիզնես դպրոցի կոնֆլիկտների կառավարման խմբում։
Կրիպտոարժույթները նույնպես պետք է հարկել. ԿԲ խորհրդի անդամի թեկնածու
Խաչատրյանը ստացել է ֆինանսական վերլուծաբանի որակավորում։ Աշխատել է ԿԲ–ում, 2020թ–ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է։ Անկուսակցական է, ամուսնացած, երկու երեխաների հայր։
ԿԲ նախագահի թեկնածուի ընտրությունը կկատարվի առաջիկայում ԱԺ լիագումար նիստում։