Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը

Շտերնբերգիա Ֆիշերի բույս կամ «դեղին ձնծաղիկ»
Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ Կարմիր գրքում գրանցված ծաղիկ վաճառելու համար ընդհուպ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Ֆեյսբուքյան իր էջում նման տեղեկություն է հրապարակել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր հատի համար տուգանքը կազմում է 25 000 դրամ։ Բացի այդ, 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել»,–ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան
Միաժամանակ, նախարարությունը հայտնում է, որ Շտերնբերգիա Ֆիշերը Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Հայաստանում այն հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին։