Մահացել է Եվրախորհրդարանի գործող ղեկավար Դավիթ Սասոլին

Դավիթ Սասոլի
Դեկտեմբերի վերջին քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր իմունային համակարգի հետ կապված բարդություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Իտալիայում մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին։ RaiNews24 հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղեկությունը հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլոն։
Սասոլին մահացել է Իտալիայի Ավիանո քաղաքի ուռուցքաբանական կենտրոնում։ Քաղաքական գործիչը 65 տարեկան էր։
Ավելի վաղ Կուրիլոն հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին Սասոլին հոսպիտալացվել է իմունային համակարգի ֆունկցիայի խախտման հետևանքով առաջացած լուրջ բարդությունների պատճառով:
ՀՀ–ում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերն աճում են. կոլոնոսկոպիայի ծրագրով հայտնաբերվել է 81 դեպք
Սեպտեմբերին ԵԽ-ի ղեկավարին Ստրասբուրգում հոսպիտալացրել էին թոքերի բորբոքման պատճառով, որը կապված չէր COVID-19-ի հետ: Բուժման կուրս անցնելուց հետո քաղաքական գործիչը վերադարձել էր հայրենիք։
Դեկտեմբերի 15-ին Կուիլոն ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Սասոլին չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի ղեկավարի ընտրություններում: