Եղեգնաձոր-Մալիշկա ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Շտապօգնության ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
51-ամյա տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ։ Նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Եղեգնաձոր-Մալիշկա ճանապարհին ավտոմեքենան գլորվել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունվարի 11-ին, ժամը 21։37-ին։
Տեղեկացրել են, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ):
Ադրբեջանցիները զենք են ուղղել հայ վարորդի մեքենայի վրա, որում եղել են կինը և 3-ամյա երեխան
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ինչպես նաև մեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: