Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը. ՀՀ նախագահ

Президент Армен Саркисян принял председателя партии Справедливая Армения Норайра Норикяна (1 декабря 2021). Еревaн
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ` ասելով, որ նա ստեղծագործ անհատ էր ու հայրենիքի ճակատագրով ապրող քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը: Անվանի բանաստեղծի մահվան կապակցությամբ հղած ցավակցական հեռագրում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Հայտնել էինք, որ այսօր կյանքից հեռացել է Ռազմիկ Դավոյանը։

«Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։ Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը՝ ի սկզբանե համահունչ լինելով ժամանակին և իրականությանը»,–ասված է նախագահի հեռագրում։

Սարգսյանը նշել է, որ ավելի քան վեց տասնամյակ Դավոյանի յուրահատուկ ու բազմաշերտ ստեղծագործությունը որպես պոեզիա ու արձակ, որպես երգի վերածված բանաստեղծություն ու հրապարակախոսություն, որպես մարդկային զգացմունք և քաղաքացիական մտահոգություն ուղեկցում է մեզ։
Президент Армен Саркисян приветствует участников ежегодного совета попечителей всеармянского фонда Айастан (18 июня 2019). Еревaн
«Հովնանյանն իր տեսակով հավատարիմ էր իր ազգությանը». ՀՀ նախագահի ցավակցական ուղերձը
Այն, ըստ նախագահի, շարունակելու է այդպիսին մնալ նաև հետագա ժամանակներում, քանզի Ռազմիկ Դավոյանը ստեղծագործ անհատ էր ու հայրենիքի ճակատագրով ապրող քաղաքացի։