Բարի լուր. անցած տարում «Էրեբունի» ԲԿ–ում ծնվել է 5400 երեխա

Նորածին. Արխիվային լուսանկար
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը անցած տարում ծնվածների մեջ 119 զույգ ու եռյակ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնը ներկայացրել է 2021 թվականին իրենց ծննդատան վիճակագրական տվյալները։

Կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանում ամենաշատ երեխաները ծնվում են հենց «Էրեբունի» ԲԿ ծննդատանը:

ԲԿ–ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ անցած տարում իրենց մոտ ծնվել է 5400 երեխա` 2619 աղջիկ, 2781 տղա։
Նրանց մեջ 119 զույգ ու եռյակ կա։
Մարուսյա, Մանե, թե՞ Տաթև. ո՞ր անուններն են «նորաձև» Գյումրիում
Վիճակագրական տվյալների համաձայն` 2021 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 33 հազար 587 երեխա։