ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 11-ին, Արարատի մարզում` Մասիս կայարանի շենքերից մեկում, 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–գրում է կայքը։
Ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ծառայողները սահմանազատել են տարածքը, որպեսզի դեպքի վայրում աշխատեն քննիչներն ու փորձաքրեագետը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։