Ադրբեջանական կրակոցների հետևանքով 2 հայ զինծառայող է զոհվել. ՊՆ

Զինծառայողի գլխարկ. Արխիվային լուսանկար
Եվս 2զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկացվում է, որ ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ադրբեջանական կրակոցների հետևանքով այսօր 2 հայ զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նրանք կիրատռել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հունվարի 11-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ժամը 15։15-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում։