Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել են մոր և որդու դիերը

Շտապօգնության ավտոմեքենա
Ըստ նախնական տեղեկությունների` նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երևանի Արտաշիսյան փողոցի 45/21 շենքի բնակարաններից մեկում երեկ 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
72-ամյա Աիդա Բ.-ի և 47-ամյա Արթուր Գ.-ի դիերը հայտնաբերել են շտապօգնության բժիշկները, որոնք նշված հասցե են մեկնել ժամը 10։50-ի սահմանում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Արտառոց դեպք Արարատի մարզում. ննջասենյակում 50-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։
Նուբարաշենի հոգեբուժարանի մոտ կայանված ավտոմեքենայի սրահում դիակ է հայտնաբերվել