«Տնօրենն ասաց` չի ուզում մեզնից ազատվել». «Նորքի» աշխատակիցներին խոստացել են գործից չհանել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել «Նորք» ինֆեկցիոնում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների հարցով այսօր առողջապահության նախարարությունում հանդիպում կկայանա։ Հիվանդանոցի առջև բողոքի ակցիա անող աշխատակիցներն այս մասին հայտարարեցին տնօրենի` Վարդան Ավագյանի հետ հանդիպումից հետո։
Պարտավոր ենք շինհրապարակ տրամադրել. «Նորքի» փոխտնօրենը` աշխատակիցներին ազատելու մասին
Հայտնել էինք, որ հիվանդանոցի առջև աշխատակիցներից որոշները բողոքի ակցիա են անում։ Նրանք հայտնում են, որ հիվանդանոցի 80 աշխատակցի առանց որևէ լուրջ պատճառաբանության ազատել են աշխատանքից։

«Դեռ քննարկվում է մեր աշխատանքի հարցը։ Տնօրենը խոստացավ, որ մեզ անպայման կտեղավորեն աշխատանքի։ Նա ասաց, որ չի ուզում մեզնից ազատվել, շատ գոհ են մեր աշխատանքից։ Այսօր այդ հարցով պետք է առողջապահության նախարարություն գնան։ Բացի այդ, նա մեզ ասաց, որ մինչև հունվարի 30-ը կշարունակենք աշխատել, մինչև տեղի հարցը կլուծվի. ոչ ոք դրսում չի մնա»,–ասաց հիվանդանոցի բուժքույր Աիդա Գևորգյանը։

Միաժամանակ, առողջապահության նախարարությունն էլ հայտարարություն է տարածել` ասելով, որ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում:
Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
Ինչ փոփոխություններ է նախատեսում «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի ԺՊ-ն
Նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայման այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները։