Ռուսաստանը չի ակնկալում, որ Արևմուտքը ճկունություն կցուցաբերի. ՌԴ ԱԳՆ

Կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունների մասին Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների վերանայման ավելի լայն համատեքստում, կարծում են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ռուսաստանը չի սպասում, որ Արևմուտքը ճկունություն կցուցաբերի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների հարցում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ռուսաստանը ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից. ԱԳՆ
«Մենք չենք ակնկալում, որ Արևմուտքը ճկունություն կդրսևորի ներկայացված մի շարք հարցերի շուրջ»,- ասել է Ռյաբկովը ՝ ամփոփելով ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքները:
Անվտանգության երաշխիքների շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն անցել է փակ ձևաչափով Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում:
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի. Պուտին
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը, հանդիպումից առաջ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է լսել, թե ինչ կհայտարարի ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքում հրթիռների չտեղակայման մասին, սակայն կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունների մասին Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների վերանայման ավելի լայն համատեքստում։
Այդ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։