ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

«Մենք օկուպանտ չենք». Լուկաշենկոն` Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահների մասին

Եթե դասեր չքաղենք Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններից, ապա իրավիճակը, Լուկաշենկոյի խոսքով, կարող է կրկնվել Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, մասնավորապես` Ուզբեկստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է` չի կարելի թույլ տալ, որպեսզի ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանում ներկայացնեն որպես օկուպանտներ: Այս մասին նա հայտարարեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի այսօր անցկացվող առցանց նիստում։
Նման փորձեր արդեն ձեռնարկվում են, սակայն խաղաղապահները Ղազախստանի ղեկավարության խնդրանքով են ժամանել տվյալ երկիր և աջակցություն ցուցաբերել:

«Մենք օկուպանտ չենք։ Մենք այստեղ չենք եկել մեր ցանկությամբ։ Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, որը պատասխանատու է այս հսկայական երկրի համար»,- նշեց Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ խաղաղապահների տեղակայումը խախտել է անկարգությունների կազմակերպիչների ծրագրերը։
Ընդ որում, Լուկաշենկոյի պնդմամբ՝ Կենտրոնական Ասիայում և հետխորհրդային հանրապետություններում իրավիճակը պայթեցնել ցանկացողները չափազանց շատ են: Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններից դասեր չքաղելու դեպքում, իրավիճակը կարող է կրկնվել Ուզբեկստանում։
Ահաբեկիչները հարձակվում էին դիահեձարանների վրա, գողանում դիակներ. Տոկաև
«Դասերը, որոնց մասին այստեղ շատ են խոսել, պետք է դասեր քաղել, և առաջին հերթին Ուզբեկստանը։ Եթե դասերը չքաղենք, մեր տեղեկություններով, նրանց հայացքներն ուղղվելու են դեպի Ուզբեկստան»,- ասաց Լուկաշենկոն։
Առաջիկայում կազմակերպության երկրներին լուրջ մարտահրավերների են սպասում, և պետք է ամրապնդել ՀԱՊԿ-ը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները. Պուտին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։