ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ (16 սեպտեմբերի, 2021թ․)․ Դուշանբե. Արխիվային լուսանկար
Զասը հայտնեց, որ Ղազախստանում խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայումն արդեն ավարտվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի– Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց, որ հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան:
Նրա խոսքով ՝ Ղազախստանում խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայումն արդեն ավարտվել է։ Խաղաղապահները տեղակայվել են Նուր-Սուլթանում, Ալմաթիում և Ալմաթիի շրջանում։ Նրանք ձեռնամուխ են եղել կարևոր և պետական օբյեկտների պահպանությանն ու պաշտպանությանը, ինչպես նաև իրենց պատասխանատվության գոտիներում իրավիճակի կայունացմանը նպաստող պայմանների ստեղծմանը։

«Խաղաղապահ ուժերի գործունեությունը համակարգելու համար Ղազախստան է ուղարկվել օպերատիվ խումբ ՝ Միացյալ շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում իրավիճակն ուսումնասիրելու, հրամանատարների, երկրի ղեկավարության հետ հանդիպման համար վաղը մեկնում եմ Ղազախստան»,–ասաց Զասը։

Նա հայտնել է, որ խոսել է Ղազախստանում ՀԱՊԿ-ի զորակազմի հրամանատարի հետ, և այս պահին պետությունների ղեկավարների մակարդակով լուծում պահանջող խնդիրներ չկան: Զասը հավելել է, որ սա ՀԱՊԿ-ի` նման քայլեր իրականացնելու առաջին փորձն է, և արդեն իսկ հասկանալի է, որ խաղաղապահների գործարկման մեխանիզմն աշխատում է ու կարող է կատարել իր առջև դրված խնդիրները։
Ղազախստանին ուղղված սպառնալիքն ընդհանուր է ՀԱՊԿ բոլոր անդամների համար. Տոկաև
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։