Հայտնի է` ովքեր Հայաստանը կներկայացնեն Էստոնիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը Էստոնիայում կմեկնարկի երկու օրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հունվարի 12–ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկ–մարզուհիներ ՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր:
Armsport.am-ը հայտնում է, որ Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։
Հիշեցնենք` այս զույգը 2021թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգիր է նվաճել և պատրաստվում է Պեկինի մարզահանդեսին:
Թինան և Սիմոնը անթերի էին. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը` հաղթանակի մասին