ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ղազախստանում հայ խաղաղապահների հարցով նիստ հրավիրել

Հայ խաղաղապահները մեկնում են Ղազախստան. 7 հունվարի, 2022 թ.
Նիստը նախատեսվում է անցկացնել ԱԺ 2 հանձնաժողովի հետ համատեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ նիստ հրավիրել։
Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։
Այս հարցով խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին։
Ղազախստանին ուղղված սպառնալիքն ընդհանուր է ՀԱՊԿ բոլոր անդամների համար. Տոկաև
«Առաջարկել ենք 2 հանձնաժողովի հետ համատեղ նիստ անցկացնել՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի (ՀՀ պաշտպանության կազմակերպումը) 5-րդ մասի և 7-րդ հոդվածի (Պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները) 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ թեմայով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ինքնիշխանության սպառնալիք կար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։