Գեղարքունիքի մարզում երթուղային «Գազելը» բախվել է «Մերսեդեսին». տուժածներից մեկը երեխա է

Տուժածները տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն ու Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 72.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 63-ամյա Թորոս Ք-ի վարած «Գազել» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վաղինակ Պ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ողբերգական ավտովթար Կոտայքում. 43–ամյա կինը տեղում մահացել է
Վթարի հետևանքով «Գազելի» ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարատ Խ-ն, 10-ամյա Ռուբեն Խ-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Հայկուշ Խ-ն, 37-ամյա Արման Ս-ն, Mercedes-ի վարորդ Վաղինակ Պ-ն և ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Նվեր Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «Գազելի» մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Ջ-ն տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ կայքի՝ «Գազելը» սպասարկում է թիվ 327 երթուղին (Երևան-Ճամբարակ-Զորավանք)։