«Չեք կարող սասանել արցախցու վճռականությունը». Արցախի ԱԳՆ֊ն պատասխանել է Ադրբեջանին

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախի ԱԳՆ֊ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ կողմից Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու այսօրվա դեպքերին։
«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին». ադրբեջանցիները կրակել են Գեղարքունիքի ուղղությամբ
«Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ»,- ասված է հայտարարությունում։
Ստեփանակերտում նշում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։
Արցախի հրշեջ փրկարարները ադրբեջանցիների կրակոցների թիրախում են հայտնվել
«Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը», ֊ այսպես է ավարտվում հայտարարությունը։