Bloomberg-ը հայտնել է՝ ով է աշխարհի «ամենակրիպտոհարուստ» մարդը

Bloomberg-ը պարզել է, թե ով է ամենաշատը վաստակել բիթքոիններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Աշխարհում «ամենակրիպտոհարուստ» մարդը Binance-ի 44-ամյա ղեկավար Չանպեն Չժաոն է։ Նրա կարողությունը գնահատվում է 96 մլրդ դոլար՝ առանց թվային ակտիվների։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg գործակալությունը։ Այսպիսով` Չժաոն, ըստ կարողության չափի, մոտեցել է տեխնոլոգիական տիտաններին, ներառյալ Facebook-ից Մարկ Ցուկերբերգին ու Լարի Փեյջին ու Google-ից Սերգեյ Բրինին:

Նշվում է, որ Binance -ի ղեկավարի կապիտալը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ նա նաև կրպտոակտիվներ ունի: Մասնավորապես, WSJ-ն ընկերությունը գնահատել է 300 մլրդ դոլար։

Անցյալ տարվա վերջին Չինաստանի China Caijing հրատարակությունը գնահատել է նրա կապիտալը 573,3 մլրդ յուան (90 մլրդ դոլար)։ Նա դարձել է ամենահարուստ էթնիկ չինացին՝ առաջ անցնելով Nongfu –ի, ByteDance-ի (TikTok) ու Tencent-ի հիմնադիրներից:
2021 թվականի նոյեմբերին Չժաոն ասել է, որ ձեռք է բերել բիթքոյնները 2014-ին։ Նա մինչ օրս շարունակում է պահել դրա մեծ մասը։
Կրիպտոարժույթները նույնպես պետք է հարկել. ԿԲ խորհրդի անդամի թեկնածու
Ավելի վաղ Binance-ի գլխավոր տնօրեն Չանպեն Չժաոն Associated Press-ին տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է նվիրաբերել իր կարողության մինչև 99 տոկոսը, քանի որ ինքն իրեն համարում է ֆինանսապես անկախ մարդ, և իրեն հարմարավետ ապրելու համար շատ փող պետք չէ: