Բաքվում տեղի է ունեցել «ահաբեկչության» մեջ մեղադրվող 2 հայ զինծառայողի գործով նիստը

Արխիվային լուսանկար
Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է նաև պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվել է ՀՀ երկու քաղաքացու՝ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի գործով դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։
Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, պետք է վճարի 40 000–ական եվրո. ՄԻԵԴ
Նշվում է, որ ադրբեջանական կողմը հայ զինծառայողներին մեղադրում է «ահաբեկչության» և «պետական սահմանի ապօրինի հատման» համար:
Բաքվում հայ գերիների քրեական հետապնդումներն ապօրինի են. Human Rights Watch-ը դատապարտում է
Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ՊՆ հետախուզության հատուկ ջոկատի զորամասի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և որպես սակրավոր ծառայող Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը2021 թվականի մայիսի 27-ին ականապատման գործողություններ են իրականացրել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանի Յուխարի Այրիմ գյուղի տարածքով անցնող ճանապարհներին:
Ավելի քան 20 իտալացի պատգամավորներ Բաքվից պահանջել են ազատ արձակել գերիներին
Ամբաստանյալ Իշխան Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ «ինքը հրաման է ստացել ականապատել Քարվաճառի շրջանի ճանապարհները և հետևել է հրամանին»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սարգսյանն իբր ասել է, թե Թովուզի ուղղությամբ մարտերի ժամանակ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը պայթեցնելու հրաման է եղել»։
Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։