ԱԺ նախկին պատգամավորին ու նրա որդուն մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազություն
Հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար որպես մեղադրյալ են ներգրավված ևս 7 հոգի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանում 2021թ. ընթացքում միայն հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով հարուցվել է 14 քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
2021 թվականի ընթացքում վարույթում քննվող 6 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ ինչպես պաշտոնատար, այնպես էլ նրանց փոխկապակցված անձինք:
ՌԱԴԻՈ
Պաշտոնի անհամատեղելիության հիմքով դեպքերը բացառիկ են. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները
«Քրեական գործերից մեկը, որով առանձնապես խոշոր չափերով գույքը կամ եկամուտները չհայտարարագրելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորին և վերջինիս որդnւն, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 2021թ. նոյեմբերի 10-ին դատարանը որոշել է իրադրության փոփոխման հիմքով ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործով վարույթը կարճել: Այդ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դեռևս չի քննվել»,– ընդգծում են դատախազությունից:
Մյուս քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Հրանտ Դավթի Դավթյանին («Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր` խմբ.) ու նրա որդուն Արսեն Հրանտի Դավթյանին մեղադրանք առաջադրվել է այն բանի համար, որ նրանք թաքցրել են հայտարարագրման ենթակա տվյալը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ապօրինի հարստացման քրգործերում ներգրավվել է 11 անձ
9 անձանցից 1-ին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ 8 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար:
Ընդ որում` 6 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ կալանքը, որոնցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազությանը