Ապարանում ձյուն է տեղում. կա փակ ճանապարհ

Ապարան. Արխիվային լուսանկար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։ Իսկ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Քիմիկոսն ասել է` ինչպես ձմռանը պայքարել չոր մաշկի դեմ