Անկարգությունների հետևանքները Ղազախստանում. ի՞նչ է կատարվել Թարազ քաղաքում

Ցուցարարները հրդեհել են պետական շենքերը և մեքենաները։
Sputnik
Ղազախստանում հունվարի սկզբի ցույցերին հաջորդած անկարգությունների մասնակիցները ավտոմեքենաներ են այրել, հարձակվել են պետական շենքերի վրա։
Հրդեհները շատ են եղել հատկապես Թարազ քաղաքում։ Այստեղ հրդեհվել են երեք ոստիկանական բաժանմունք, Ղազախստանի իշխող կուսակցության գրասենյակը, այլ պետական շենքեր, տասնյակ մեքենաներ։ Տուժածներ չկան։
Հավելենք, որ բախումներին զոհ են գնացել տասնյակ մարդիկ, իսկ վիրավորների թիվը միայն ուժայինների շրջանում 160-ից ավելի է։ Ձերբակալվել է շուրջ 8 հազար մարդ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։