Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Այսօր, վաղը գիշերը և հունվարի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում` թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:
«Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 6-8 աստիճան տաքություն, գիշերը` 4-6 աստիճան ցուրտ։
Ի՞նչ է կատարվում բենզինի շուկայում, ու ինչքա՞ն կտևի «ժամանակավոր» էժանացումը