Ղազախստանում օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. առգրավվել է զենք ու զինամթերք

Հայտնաբերվել ու առգրավվել են գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ ու տարբեր երկրների դրամական միավորներ
Sputnik
Ղազախստանի բնակավայրերը արմատականներից ու կողոպտիչներից ազատելու հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են օտարերկրյա քաղաքացիներ, տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Չի նշվում սակայն, թե որ պետություններից են ձերբակալվածները։
Վերջին տվյալներով՝ Ղազախստանում ձերբակալվածների թիվը գրեթե 5800 է, առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի Ժամբիլի շրջանում ավելի քան 90 մարդ է բերման ենթարկվել։ Նրանց մոտ հայտնաբերվել ու առգրավվել են գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ ու տարբեր երկրների դրամական միավորներ` ղազախական տենգե, եվրո, դոլար և ղրղզական սոմ։
ՌԱԴԻՈ
«Մեծ Թուրանի» գաղափարը խեղդվեց Ղազախստանում. միջազգայնագետը` ԱՄՆ-Թուրքիա սիրախաղի մասին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։