ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ղազախստանի տարածքում իրավիճակը կայունանում է և գտնվում է իշխանության վերահսկողության տակ

ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերն ավարտել են տեղակայումը Ղազախստանում և ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը:
Sputnik
Ղազախստանի Հանրապետության տարածքում իրավիճակը կայունանում է և գտնվում է իշխանության վերահսկողության տակ։ Բացի այդ, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերն ավարտել են տեղակայումը Ղազախստանում և ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը:
Այս մասին Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սուլթան Գամալետդինովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը։
ՀՀ–ում Ղազախստանի 6 քաղաքացի սպասում է հայրենիք վերադառնալուն. դեսպանատուն
«Ներկայում խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները Ալմաթի քաղաքում և դրա հարակից շրջաններում կատարում են կարևոր ռազմական, պետական և սոցիալական նշանակության օբյեկտների պահպանության խնդիրները»,- ասել է Սերդյուկովը:
Նա նշել է, որ Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարումը կշարունակվի մինչև երկրում իրադրության լիակատար կայունացումը:
Սերդյուկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով կազմակերպվել է Ալմաթիում արձակուրդում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների կամ հարազատների տեղափոխումը, որոնք ցանկություն են հայտնել մեկնել ՌԴ:
ՀԱԽ նիստը` Փաշինյանի նախագահությամբ. ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են մասնակցությունը
Իր հերթին Ղազախստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գամալետդինովը նշել է, որ իրավիճակը Ղազախստանի տարածքում կայունանում է և գտնվում է իշխանության վերահսկողության տակ:
Նա շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը և անձնակազմին՝ ղազախ ժողովրդին ցուցաբերած եղբայրական օգնության համար:
«Խաղաղապահների կողմից առավել կարևոր օբյեկտները պահպանության տակ վերցնելը մեզ թույլ տվեց ազատել իրավապահ մարմինների և զինված ուժերի զգալի մասը, որոնք պայքարում էին ահաբեկիչների դեմ»,- նշել է Գամալետդինովը:
Ներկայում Ղազախստանի տարածքում շարունակվում է հակաահաբեկչական գործողության անցկացումը։ Այն կշարունակվի մինչև ահաբեկիչների լիակատար ոչնչացումը և երկրում սահմանադրական կարգի վերականգնումը: