ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում սկսել են արտակարգ իրավիճակները կանխելու վարժանքները։
Ալմաթիի օդանավակայանում դեսանտայինները մշակում են արտակարգ իրավիճակները կանխարգելելու հնարքները։
Խաղաղապահները շարասյուններով շարժվել են առաջադրանքի իրականացման վայրեր, իսկ իրավիճակի հստակեցումից հետո անցել են ռազմավարական կարևոր օբյեկտների պահպանությանը։
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։