Ողբերգական ավտովթար Արմավիր–Գյումրի ճանապարհին. մահացել են նախկին գյուղապետն ու նրա կինը

Գյումրի տանող ճանապարհ, արխիվային լուսանկար
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, շուրջ 50 մետր գլորվել ու հայտնվել կամրջի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Այս գիշեր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 02:30–ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու, շուրջ 50 մետր գլորվելով, հայտնվել կամրջի տակ։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` 44-ամյա Միլենա Ասատրյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Տղամարդը Երևան-Արմավիր ճանապարհին մահացու վրաերթի է ենթարկվել մեքենայի անվադողը փոխելիս
Ըստ կայքի` մահացածները ամուսիններ էին, ամուսինը` Արա Սահարյանը Բաղրամյան համայնքի նախկին գյուղապետն էր։
Արագածոտնում մեքենան մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում. 5 հնդիկի են հոսպիտալացրել