Տեղումները կվերադառնան, բայց ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Ձմեռը Երևանում. արխիվային լուսանկար
Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Սուրբծննդյան նվերը․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +6...+8, երեկոյան` +1...+3–ի միջակայքում։
Ինչպես է Սիրուշոն նշել իր 35-ամյակը. Անդրեն յուրօրինակ ձևով է շնորհավորել նրան