ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ստենդային հրաձգության պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն, իտալացի Քրիստիան Գիլին որսի ժամանակ դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հունվարի 6-ին նա որսի է գնացել ընկերների հետ, կռացել է, որ բարձրացնի ընկած փամփուշտները, այդ պահին հրացանը կրակել է, և երիտասարդ մարզիկը մահացել է։
Քրիստիան Գիլին ստենդային հրաձգության պատանիների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել էր 2021 թվականին։