ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք թուրք զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Ահաբեկիչների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի հետևանքով 2022 թվականի հունվարի 8-ին մահացել են մեր երեք զինծառայողները», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2017-ին դեէսկալացիայի գոտի է ստեղծվել։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո 2020 թվականի մարտի 6-ից այնտեղ հրադադարի ռեժիմ է գործում, սակայն ահաբեկիչները պարբերաբար խախտում են հրադադարը: