Ղազախստանի նախագահը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել

Ղազախստան
Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել: Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
«Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել»,- Facebook–ի իր էջում գրել է նա։
Անկարգություններից հետո ի՞նչ տեսք ունի Ալմաթին. նոր կադրեր են հրապարակվել
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Նազարբաևը Ղազախստանի մայրաքաղաքում է. նա կոչով դիմել է քաղաքացիներին