Անկարգություններից հետո ի՞նչ տեսք ունի Ալմաթին. նոր կադրեր են հրապարակվել

Sputnik
Ղազախստանի մեր գործընկերները ցույց են տվել Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների և ջարդերի հետևանքները։
Ռեպորտաժում երևում են այրված ու ծխացող մեքենաներ, ջարդված ապակիներ, վնասված շենքեր։
Դատելով կադրերից՝ քաղաքում մեծ թվով մարդիկ կան, որոնց մի մասը նկարահանում է անկարգությունների հետևանքով տուժած քաղաքը։
Ալմաթիից կադրեր է հրապարակել նաև Ղազախստանի պետական հեռուստաընկերությունը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։