Ալմաթիում կրկին կրակոցներ են հնչել. տեսանյութ

Կրակոցների ձայները հստակ լսվում են, բայց առայժմ հայտնի չէ, թե ովքեր են կրակողները։
Sputnik
Վերջին օրերին Ալմաթիում իրավիճակը համեմատաբար խաղաղվել էր, սակայն այսօր քաղաքում կրկին կրակոցներ են հնչել։
Sputnik Ղազախստանի մեր գործընկերների հրապարակած կադրերում հստակ լսվում են կրակոցների ձայները, սակայն պարզ չէ, թե ովքեր և ինչ զենքից են կրակում։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Անկարգություններից հետո ի՞նչ տեսք ունի Ալմաթին. նոր կադրեր են հրապարակվել
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի նախագահը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել