ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Շոյգուն կապի փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ երկրների գործընկերների հետ. ՌԴ ՊՆ

Սերգեյ Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են խաղաղապահների տեղափոխմանը և Ղազախստանում խաղաղապահ գործողություններին, համաձայնություն է ձեռք բերվում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղազախստան խաղաղապահ զորակազմի տեղափոխման հարցերով կապի փակ ուղիներով փոխգործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների գործընկերների հետ:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ԱՄՆ-ն ՀԱՊԿ-ի զորքը Ղազախստան մտցնելու «օրինականությունը ստուգելու» հիմքեր չունի․Կոսաչև
Ինչպես այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են խաղաղապահների տեղափոխմանը և Ղազախստանում խաղաղապահ գործողություններին, համաձայնություն է ձեռք բերվում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ:

«Կապի փակ ուղիներով Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը փոխգործակցում է ՀԱՊԿ - ի երկրների իր գործընկերների, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխման և Ղազախստանում ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի խաղաղապահ գործողության անցկացման հարցերով», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են: