ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ռահմոնն ու Փաշինյանը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը

ՀՀ վարչապետն ու Տաջիկստանի նախագահը
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են համատեղ խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու ՀՀ վարչապետ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են ղազախստանյան իրադրության զարգացումը և իրավակարգի պահպանման համար խաղաղապահ ուժերի տեղափոխման վերաբերյալ ՀԱՊԿ որոշման իրականացումը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությանը։։
«Բանակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի զարգացման վերաբերյալ և ընդգծել բարեկամ երկրի ղեկավարության աջակցությունը խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ռահմոնն ու Փաշինյանը քննարկել են նաև Ղազախստանում համատեղ խաղաղապահ առաքելության մասին ՀԱՊԿ որոշման իրագործումը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Շոյգուն կապի փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ երկրների գործընկերների հետ. ՌԴ ՊՆ
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն այսօր առանձին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են: