ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Ստանիսլավ Զասն ու Նիկոլ Փաշինյանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին է ներկայացրել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի իրադրության կարգավորման մասին ՀԱՊԿ որոշման կատարման մանրամասները։
Զասը ներկայացրել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։
Զրույցի ընթացքում նշվել է, որ շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի ԶՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ԱԽ քարտուղարն ասել է` ինչու է Հայաստանը խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում. ով որքան զորախումբ է ուղարկել