Լուկաշենկոն Նազարբաևի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը

Նորսուլթան Նազարբաև, Ալեքսանդր Լուկաշենկո. Արխիվային լուսանկար
Բելառուսի նախագահն ավելի վաղ բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի թեմաներից մեկը Ղազախստանում տիրող իրավիճակն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Լուկաշենկոն և Նազարբաևը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը բանակցություններ էր վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրանց հետ քննարկելով միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Չվերթների չեղարկման պատճառով Ղազախստանի բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանում են մնացել
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։