Երևանում բանկի կառավարիչը, ՊԵԿ աշխատակիցն ու գլխավոր հաշվապահը հարձակվել են պարեկների վրա

Պարեկ
Պարեկների օրինական պահանջին չենթարկվելու համար 3 երիտասարդները բերման են ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Երևանում բանկերից մեկի կառավարիչը, գլխավոր հաշվապահն ու ՊԵԿ աշխատակիցը չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջին, քաշքշել են նրանց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ Երևանում։ Կայքի տեղեկություններով՝ ժամը 05:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում պարեկները նկատել են երթևեկողBMW մակնիշի ավտոմեքենա։
Պարեկների իրականացրած ծառայությունները բավարարում են հասարակությանը. փոխոստիկանապետ
Նրանք պարզել են, որ ավտոմեքենայի գույնը չի համապատասխանում հաշվառման վկայագրում նշվածին, կանգնեցրել են նշված ավտոմեքենան և երբ փորձել են վարչական ակտ կազմել, ավտոմեքենայից մի քանի քաղաքացիներ են դուրս եկել, քաշքշել պարեկներին։
Մանր խուլիգաններ` լրտեսների փոխարեն, կամ ինչպես ԱԱԾ–ն վերածեցին ոստիկանական բաժանմունքի
Քաղաքացիների ինքնությունը հայտնի է:
Կայքը գրում է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 29-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ուղևորները՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Վահե Հովհաննիսյանն ու 29-ամյա Անդրանիկ Կարապետյանը:
Նշվում է, որ Էդգար և Վահե Հովհաննիսյանները եղբայրներ են։
Պարեկներից մեկի գրպանում փող է դրել. տղամարդուն բերման են ենթարկել կաշառքի կասկածանքով
Ոստիկանները պարզել են, որ Էդգար Հովհաննիսյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից է, Վահե Հովհաննիսյանն աշխատում է «ԷՅ ՍԻ ՍԻ Թրաասթ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Անդրանիկ Կարապետյանը «Էվոկաբանկում»՝ որպես կառավարիչ:
Երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք, ապա ազատ արձակվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: