ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Չեչնիա, Հարավսլավիա, Սիրիա. ինչ է հայտնի Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատարի մասին

Անդրեյ Սերդյուկով
Անդրեյ Սերդյուկովը մասնակցել է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմներին, ինչպես նաև Հարավսլավիայի «Պրիշտինայի երթին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Sputnik Արմենիան ներկայացնում է մի քանի փաստ նրա կենսագրությունից։
Անդրեյ Սերդյուկովն ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական դպրոցը (1983), Մ.Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1993), Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (2009 թ.):
ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան ոսկե մեդալով ավարտելուց հետո Սերդյուկովը ծառայել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգի 5-րդ բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում։2011 թվականից Արևելյան ռազմական օկրուգի 5-րդ բանակի հրամանատարն է։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Տոկաևը հրամայել է կրակ բացել ահաբեկիչների վրա
2013 թվականից եղել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, իսկ 2013 թվականի հոկտեմբերից՝ շտաբի պետ–Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ։
Նա Չեչնիայում մասնակցել է սահմանադրական կարգի վերականգնման առաջին և երկրորդ գործողություններին։ Հարավսլավիայում մասնակցել է «Պրիշտինայի երթին», 2014 թվականի գարնանը` Ղրիմում հանրաքվեի անվտանգության ապահովման գործողությանը։
2019 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր Սիրիայում ղեկավարել է ռուսական զորախումբը։
Սերդյուկովը 2016 թվականի հոկտեմբերի 4-ից Ռուսաստանի օդադեսանտային ուժերի հրամանատարն է։
2020 թվականին գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովին ՌԴ նախագահի հրամանագրով շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Դավութօղլուն վշտացած է. Ղազախստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի և 4-րդ աստիճանի շքանշաններով (սրերով), Ալեքսանդր Նևսկու, Արիության, «Ռազմական ծառայությունների համար», Պատվո, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի, «Մարտական ծառայություն» մեդալով և այլ պարգևներով:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին` հեղուկ գազի թանկացման ֆոնին (ավելի ուշ թանկացման որոշումը չեղարկվեց)։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 70 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։