Արագածոտնում մեքենան մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում. 5 հնդիկի են հոսպիտալացրել

Շտապօգնության ավտոմեքենա
Հնդիկ վարորդը, որի մեքենան ՃՏՊ–ի է ենթարկվել, սթափ չի եղել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 հնդիկի են տեղափոխել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 06:15-ի սահմանում Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանն իր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ավտովթար–վրաերթ Կոտայքի մարզում. փողոցում կանգնած տղամարդուն հարվածել է կայանված մեքենան
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ Բրավին Կալուրադը (տարիքը ճշտվում է), 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը (բոլորը` Հնդկաստանի քաղաքացիներ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 4 վիրավոր