ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան

Ղազախստան են ուղարկվել ՌԴ օդադեսանտային հատուկ նշանակության ուժերը։
Sputnik
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան։
Հաղորդվում է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան են ուղարկվել ՌԴ օդադեսանտային հատուկ նշանակության ուժերի 45-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները, օդադեսանտային ուժերի Իվանովո և Ուլյանովսկի կազմավորումները։
Ալմաթիում մարզասրահների ու ռեստորանների վրա հարձակվելու գրեթե 90 դեպք է գրանցվել
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։