Ալմաթիում բախումների հետևանքով 12 իրավապահ է մահացել, ավելի քան 350-ը` վիրավորվել

Ուժայիններից մեկին գլխատված են հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ալմաթիում ուժայինների և ցուցարարների միջև բախումների ընթացքում մահացել են իրավապահ մարմինների 12 աշխատակիցներ, ևս 353-ը վիրավորվել են, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով` իրավապահներից մեկին գլխատված են հայտնաբերել։
Հայտնի է` Ղազախստանում քանի մարդ է տուժել անկարգությունների հետևանքով
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ը որոշել է իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ ուղարկել Ղազախստան։
Ղրղզստանի նախագահը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել է Տոկաևի, Պուտինի և Փաշինյանի հետ